Դիզելային շարժիչով և տասնաստիճան ավտոմատ փոխանցումատուփով մոդելը իր նորամուտը նշեց Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվող Gamescom ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված է համակարգչային խաղերին: Մինչ այդ մոդելը առաջարկվում էր միմիայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Ավստրալիայում:
Պիքապը սարքավորվում է 2-լիտրանոց դիզելային թվին-տուրբո EcoBlue շարժիչով, որը զարգացնում է 213 ձ.ուժ հզորություն և 500 Նմ ոլորող մոմենտ: Տասնաստիճան փոխանցումատուփը փոխառած է ավելի ավագ՝ F-150 Raptor մոդելից: Այն հարմարվում է վարորդի վարելաոճին և ունի նաև փոխանցումները ձեռքով փոխարկելու ռեժիմ: Ավտոմեքենայի լուսածերպը կազմում է 283 մմ, իսկ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորությունը՝ 850 մմ:
Մոդելի սարքավորումների ցանկը ներառում է նաև 332 մմ սկավառակսներով ավելի հզոր արգելակներրը, 17-դյույմանոց անվահեծերը՝ BF Goodrich արտաճանապարհային անվաողերով և կառավարող էլեկտրոնիկայի հատուկ Baja ռեժիմը, որը նախատեսված է անապատներում արագընթաց վարման համար:
autoplus.am