Մինչև 2020 թվականը աշխարհի 12 խոշորագույն ավտոարտադրողներ շուկա կհանեն ավտոմոբիլների շուրջ 20 մոդելներ՝ ջրածնային վառելիքի տարրերով, որոնք կարող են դառնալ ներքին այրման շարժիչների բնապահպանական այլընտրանքը:
Այս տվյալները բերված են Ռուսաստանի վենչուրային ընկերության և Frost & Sullivan ընկերության՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաշվետվությունում, որը ներկայացվել է էներգիայի այլընտրական աղբյուրների շուկայի հետազոտության արդյունքներով: Ջրածնի վառելիքային տարրն էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուր է՝ գործնականում անսպառ պաշարով:
«Մինչև 2020 թվականն աշխարհի 12 խոշորագույն ավտոարտադրողներ շուկա կհանեն ավտոմոբիլների շուրջ 20 մոդելներ՝ ջրածնի վառելիքային տարրերով, որոնք կարող են ներքին այրման շարժիչների և էլեկտրական կուտակիչների այլընտրանք դառնալ: Մինչև 2030 թվականը ջրածնային վառելիքով փոխադրամիջոցների վաճառքների ընդհանուր ծավալը կհասնի տարեկան 583 հազար միավորի»,- ասված է հաշվետվությունում:
Կանխատեսման համաձայն՝ առաջիկա տարիներին ջրածնային տրանսպորտի շուկայում առաջատարի դիրքը կպահպանեն Toyota և Hyundai ավտոհսկաները, որոնց մինչև 2030 թվականը բաժին կհասենի ջրածնային վառելիքով ավտոմոբիլների վաճառքների ամբողջ ծավալի՝ համապատասխանաբար 30 և 25 տոկոսը: Ջրածնային վառելիքի զարգացման բնագավառում ներդրումներ կատարող հիմնական տարածաշրջանները կդառնան Ճապոնիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները: