Բաղադրիչներ
- Աղացած միս – 700 գ
- Պանիր – 50 գ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Մայոնեզ – 1 ճ/գ
- Սոխ – 1 հատ
- Պաքսիմատ – 3 ճ/գ
- Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
- Բուսական յուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
- Մանր քերիչով անցկացնել կարտոֆիլը և պանիրը:
- Սոխը մանր կտրատել:
- Խառնել աղացած միսը, կարտոֆիլը, պանիրը, սոխը, պատել պաքսիմատով, մայոնեզով, աղով և համեմունքներով:
- Պետք է ստացվի միասեռ զանգված:
- Կոտլետներ ձևավորել և երկու կողմից լավ տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը