Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հաճախ է նոր ֆոտոշարքեր ներկայացնում իր հանդիսատեսին։ Հերթական ֆոտոշարքը դերասանուհին արել է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի նկարահանումներին զուգահեռ։
Հաճախ եմ ֆոտոշարք անում, քանի որ գործն է պահանջում։
Լուսանկարվելիս ամենակարևորը շահավետ «ռակուրս»-ն իմանալն է։
Ֆոտոշոփի դիմում եմ, երբ… ցավոք, ֆոտոշոփից բացարձակ գլուխ չեմ հանում։
Նոր կերպարս հնի ու անսպասելիի խառնուրդ է:
Երբ ինքս եմ լուսանկարում, փորձում եմ ամեն կերպ լավ նկար ստանալ, բայց դե ջիղը մեջս չկա, ինչ անեմ։)
Գերադասում եմ սելֆի/սովորական լուսանկար… չեմ հիշում` վերջին անգամ արածս սելֆին։ Չնայած դեմ չէի լինի Գերմանիայի կանցլերի հետ սելֆի անել, չհարմարվեց։) Զարմանալի է, բայց լուսանկարվել իրականում քիչ եմ սիրում: Թե չէ կողքից տպավորություն է, թե ապրում եմ, որ լուսանկարվեմ:)
Ամբողջությամբ՝ life.tert.am