Աղցան «Ամառ»՝ ձմեռվա համար. առատ վիտամիններով և սիրելի բանջարեղեններով
Advertisement 1000 x 90

Աղցան «Ամառ»՝ ձմեռվա համար. առատ վիտամիններով և սիրելի բանջարեղեններով

Բաղադրիչներ

  1. Լոլիկ – 0.5 կգ
  2. Բուլղարական պղպեղ – 0.5 կգ
  3. Կաղամբ – 0.5 կգ
  4. Վարունգ – 0.5 կգ
  5. Գազար – 0.5 կգ
  6. Բուսայուղ – 100 գ
  7. Քացախ – 100 գ
  8. Շաքարավազ – 8 թ/գ
  9. Աղ – 4 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Բանկաները ստերիլացնել և եռացնել կափարիչները: Անհրաժեշտ կլինի 0.5 լիտրանոց 5-6 բանկա:
  2. Բանջարեղենը կտրատել՝ ինչպես սովորական ամառային աղցանի համար, գազարը քերել խոշոր քերիչով:
  3. Ավելացնել բուսայուղը, քացախը, աղը և շաքարավազը: Խառնել:
  4. Զանգվածը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման:
  5. Եռման պահից աղցանը պետք է եփվի 10 րոպե:
  6. Վերջ: Աղցանը պատրաստ է:
  7. Տաք զանգվածը լցնել բանկաների մեջ և փակել:
  8. Շրջել և սառեցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը