
Ամերիկացի նկարիչ Բրյուս Շապիրոն ստեղծել է մի սարք, որի անունն է «Սիզիփոս»: Սարքը մագնիսների և համակարգչային կառավարման շնորհիվ ինքնուրույն տեղաշարժում է մետաղյա գունդը ավազի բարակ շերտի վրայով: Արդյունքում, ավազի վրա տարբեր պատկերներ են առաջանում:
Պատկերները իրենց բարդությամբ կարելի է համեմատել հնդկական մանդալաների և տիբեթյան Ձեն այգիների հետ, իսկ գործընթացին հետևելը, որը տևում է մեկ ժամ՝ մեդիտացիա է հիշեցնում, որը խաղաղեցնում է միտքը:
Առաջիկայում Բրյուս Շապիրոն հանրությանը նախատեսել է ներկայացնել «Սիզիփոսի» ավելի մեծ տարբերակ: