Անհավանական համեղ և արտասովոր փլավ՝ հավի սրտով
Advertisement 1000 x 90

Անհավանական համեղ և արտասովոր փլավ՝ հավի սրտով

Բաղադրիչներ

  1. Հավի սիրտ – 700 գ
  2. Բրինձ – 1 բաժակ
  3. Գազար – 1 հատ
  4. Սոխ – 1 հատ
  5. Սխտոր – 1 հատ
  6. Աղ և համեմունք՝ ըստ ճաշակի
  7. Քրքում – 0.5 թ/գ
  8. Բուսայուղ՝ տապակելու համար
  9. Ջուր – 0.5 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել բուսայուղով՝ մինչև ոսկեգույն դառնալը:
  2. Սրտերը լավ լվանալ, կիսել, ավելացնել սոխին և տապակել մոտ 15 րոպե՝ մինչև պատրաստ լինելը:
  3. Բարակ կտրատել գազարը և ավելացնել տապակած սոխին և սրտին: Տապակել 10 րոպե՝ մինչև կիսով չափ պատրաստ լինելը:
  4. Ավելացնել լվացած բրինձը հավի սրտին, գազարին և սոխին: Վերևից շարել սխտորը, ավելացնել ջուրը, քրքումը և առանց կափարիչով ծածկելու՝ հասցնել եռման: Եռալուց հետո ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և առանց խառնելու եփել մոտ 40-50 րոպե:
  5. Մատուցել թարմ բանջարեղենով և կանաչիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը