Jaguar Land Rover Road Show-ն վերադառնում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Jaguar Land Rover Road Show-ն վերադառնում է

2018 թ. սեպտեմեբրի 8-ին և 9-ին բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում կիրականացնի Jaguar Land Rover Road Show միջոցառումը, որի նպատակն է լայն հանրությանը ավելի հասանելի դարձնել բրիտանական արտադրության այս շքեղ ու գերժամանակակից ավտոմեքենաները` հնարավորություն տալով ցանկացողներին անձամբ փորձարկել ավտոմեքենաները բարդագույն պայմաններում: Միջոցառումը անց է կացվելու JLR տարածաշրջանային ներկայացուցչության հովանու ներքո: Սա մեկն է նմանատիպ միջոցառումներից, որոնք պարբերաբար իրականացվում են բրենդի պաշտոնական դիլերների կողմից ամբողջ աշխարհով մեկ:

Փորձարկումները կանցնեն Jaguar Land Rover Experience ռուսաստանյան կենտրոնի համաշխարհային մակարդակի հրահանգիչների ուղղորդմամբ, ինչը ոչ միայն թույլ կտա առավել ամբողջական դարձնել ծանոթությունը ավտոմեքենաների հետ, այլև կապահովի միջոցառման մասնակցիների և հյուրերի անվտանգությունը:

Արտաճանապարհային Land Rover ավտոմեքենաների փորձարկման համար նախատեսված են «Տերապոդ» կոչվող հատուկ սարքերը, որոնք կրկնօրինակում են արտաճանապարհային պայմաններ և հնարավոր են դարձնում այս հզոր ամենագնացների ունակությունների բացահայտումը:

Միևնույն ժամանակ բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան փորձարկել Jaguar բրենդի մոդելները, հնարավորություն կստանան սեփական փորձով գնահատել դրանց բացառիկ հարմարավետությունը, կառավարելիությունը ու բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաները:  Կազմակերպիչները չեն մոռացել նաև ամենակրտսեր հյուրերին: Երեխաները կկարողանան հատուկ նախապատրաստված հրապարակում փորձարկել Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրական մինի-ավտոմեքենաները: Նրանց սպասում են նաև տարատեսակ այլ զվարճանքներ և խաղեր:

autoplus.am