Ռիգացի հրուշակագործ Ալդիս Բրիչևսը, որը հիմա ապրում և աշխատում է Մոսկվայում, շատերին հայտնի է որպես շոկոլադե պալատների ճարտարապետ: Նրա ձեռքի աշխատանքին են պատկանում, օրինակ՝ Վիեննայի Օպերայի շոկոլադե կրկինօրինակը, «Ծիծեռնակի բույնը» ամրոցը և այլն:
Նման աշխատանքների թիվը հարյուրից անցնում է: Օրինակ, նրան է պատկանում շոկոլադե Էդոլյան ամրոցը, որի քաշը 100 կգ է: «Տրանսսիբիրյան ճեպընթացը» Բրիչևսի մոտ ստացվել է 60 սմ բարձրությամբ և 40 մ երկարությամբ: