
Իր գարուն/ամառ 2017 ֆեշն-շոուի ժամանակ, Dolce & Gabbana նորաձևության տունը նոր, օրգինալ բումբոքս-պայուսակ է ներկայացրել:
Պայուսակը տղամարդկանց հավաքածուից է և դեռ վաճառքի չի հանվել: Ինչպես նշում են մշակողները, բումբոքսը իսկապես կարող է երաժշտություն նվագել, ունի ձայնի կարգավորիչ և հագեցած է սմարթֆոնի համար նախատեսված միակցիչով: Ինչպես գիտենք, որ D&G անընդհատ ուրախացնում է երաժշտասերներին, բավական է հիշել նախորդ տարվա կանացի հավաքածուի շքեղ ականջակալները: