Գիտնականների պնդմամբ՝ այս հրաշալի կանաչին կարող է նվազեցնել քաղցը և անառողջ սնունդ ուտելու ցանկությունը:
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ Լանդ համալսարանի գիտնականների կողմից վերջերս արված հետազոտություններն ապացուցում են, որ սպանախ ուտելը նվազեցնում է ախորժակը, իսկ սպանախի մեջ առկա թիլակոիդն օգնում է ազատվել ավելորդ քաշից:
Հետազոտությանը մասնակցում էին 38 գեր կանայք: Արդյունքները ցույց տվեցին, որ թիլակոիդը խթանում է այն հորմոնի արտազատումը, որը ազդանշաններ է ուղարկում ուղեղին, որ քաղցը հագեցվել է:
Այս կերպ ախորժակը նվազում է: Ձեզ ախորժակը կառավարելով՝ նաև կառավարում եք այն, ինչ ուտում եք:
Գիտնականները նաև պնդում են, որ սպանախի հյութը վաղ առավոտյան՝ դատարկ ստամոքսին խմելով, կարող եք նվազեցնել ախորժակն ամբողջ օրվա համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը