Վարսակով խառնուրդ՝ իմունիտետի համար
Advertisement 1000 x 90

Վարսակով խառնուրդ՝ իմունիտետի համար

Իմունային համակարգը մեր օրգանիզմն առողջ պահող ամենակարևոր համակարգերից մեկն է, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել: Երբ հարբուխով ենք հիվանդանում կամ մրսում ենք, առաջին հերթին օգնության է գալիս իմունային համակարգը: fhfn.org  կայքն առաջարկում է բուժիչ մի խառնուրդ, որն օգնում է հաղթահարել մրսածությունն ու ազատվել  հազից ու տհաճ խորխից:

Բաղադրություն

  • Մեղր
  • Ջուր
  • Փոքր-ինչ վարսակի փաթիլներ

Նախ՝ լվացեք վարսակի փաթիլները և խառնեք 1 բաժակ ջրի ու մեղրի հետ: Խառնուրդը եռացրեք մի քանի րոպե, թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան քամեք խառնուրդն ու լցրեք ապակե շշի մեջ և պահեք սառնարանում: Այս չափաքանակը կբավականացնի 4-5 օր:

Ամեն օր 30 մլ չափով դատարկ ստամոքսին խմեք այս խառնուրդից: Կուրսը տևում է 40 օր: 15 օր դադար տվեք և կրկնեք ևս 40 օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը