
e-Go էլեկտրական ինքնաթիռները ածխածնային մանրաթելերից են: Հագեցած են Վանկել ֆիրմային ռոտորներով: Ինքնաթիռի թևերը շարժական են, այնպես որ ինքնաթիռը կարելի է նաև գարաժում պահել:
Ինքնաթիռի հզորությունը 30 ձիաուժ է: e-Go-ն այնքան էլ էլեկտրական չէ. այն ունի նաև բաք, որի մեջ առկա է 30 լ ավիավառելիք:
Իսկ այժմ տխուր լուր. խցիկը մոնո է, երկրորդ ուղևորի համար տեղ նախատեսված չէ: Այն էլ, օդաչուն պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին. 193 սմ և 110 կգ, գումարած՝ 15 կգ բեռ: Այո, նման սահմանափակումներով սուպերմարկետ գնալ չի լինի, բայց հրաշալի վիքենդը՝ երաշխավորվում է:
e-goaeroplanes.com