SpaceX ամերիկյան ընկերությունը հայտնել Է, որ համաձայնագիր Է կնքել աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ, որը Լուսնի շուրջը պտույտներ կգործի տեւական առաքելությունների համար նախատեսված հրթիռով:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ SpaceX-ը դեպի Լուսին տիեզերական տուրիստների առաջին թռիչքը կկատարի 2019 թվականի կեսերից ոչ շուտ: Ողջ պատմության ընթացքում Լուսնի վրա եղել Է ընդամենը 24 մարդ: 1972 թվականից ի վեր, երբ ավարտվեց ամերիկացի աստղանավորդների առաքելությունը, ոչ ոք վայրԷջք չի կատարել Երկրի արբանյակի վրա:
«SpaceX-ը պարտավորագիր Է ստորագրել աշխարհում առաջին ուղեւորի հետ, որը Լուսնի շուրջը պույտներ կգործի մեր Big Falcon (BFR) հրթիռով: Դա կարեւոր քայլ Է այն սովորական մարդկանց օգնելու համար, որոնք երազում են ճանապարհորդել տիեզերքում»,-գրել Է ընկերությունը Twitter միկրոբլոգների ցանցում:
Ընկերությունը հավելել Է, որ սեպտեմբերի 17-ին կհայտարարի, թե ով Է այդ առաջին ուղեւորը, եւ ինչու Է նա որոշել թռչել տիեզերք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: