Գյուտարար Սաիֆ Սիդիկին ստեղծել է շարֆ ISHU,որը անդրադարձնում է լույսը, թույլ չտալով լուսանկարել այն կրողին:
Շարֆի թելերը միահյուսված են նանոսֆերիկ բյուրեղներով, որոնք անդրադարձնում են ֆոտոպարպիչի լույսը դեպի լուսանկարչական խցիկը: Արդյունքում, պատկերում երևում է միայն շարֆը, իսկ այն կրողը, դառնում է գրեթե անտեսանելի:
Գյուտի իմաստը՝ ևս մեկ անգամ ցույց տալ, թե որքան կարևոր է մարդու անձնական կյանքը, եթե անգամ նա հասարակությանը հայտնի մեկն է: Շարֆի գինը լոնդոնյան խանութներում՝ 199 ֆունտ ստերլինգ է:
theishu.com