Advertisement 1000 x 90

Volkswagen-ը հայտարարել է լեգենդար «Բզեզի» արտադրությունն ավարտելու մասին

Volkswagen of America-ն (VWoA) հայտարարել է, որ դադարեցնում է Volkswagen Beetle (Բզեզ) լեգենդար մոդելի արտադրությունը: Այդ մասին հայտնել է ընկերությունը:

«Երեք սերնդից հետո «Բզեզը» կորցնելը, որը թողարկվում է գրեթե յոթանասուն տարվա ընթացքում, խորը հույզեր կառաջացնի դրա հավատարիմ երկրպագուների մոտ»,- հայտարարել է VwoA-ի ղեկավար Հինրիչ Վոբեկենը, նշելով, թե, քանի որ ընկերությունն անցնում է ընտանիքի համար նախատեսված ավտոմեքենաների ամբողջական շարքի արտադրությանը, առայժմ Beetle մոդելի փոխարինման պլաններ չկան:

Ընկերությունը նաև նշում է, որ փակ թափքով վերջին թողարկման «Բզեզի» արժեքը 2019 թվականին կկազմի 23,045 հազար դոլար SE մոդելների և 25,995 հազար դոլար՝ SEL մոդելների համար: Բաց թափքով համապատասխան մոդելների համար գինը կլինի 27,295 հազար դոլար և 29,995 հազար դոլար:

Volkswagen KՊfer «Բզեզը» Volkswagen AG գերմանական ընկերության կողմից թողարկվել է 1938-ից մինչև 2003 թվականը: Այն ամենամասսայական ավտոմեքենան է պատմության մեջ, որն արտադրվել է առանց բազային կոնստրուկցիայի վերանայման: Ընդամենը պատրաստվել է 21,529 մլն ավտոմեքենա: Volkswagen of America-ն Volkswagen Group-ի դուստր ընկերությունն է: VwoA-ի գրասենյակը գտնվում է Հեռնդոնում (Վիրջինիայի նահանգ):