
Ճամփորդությունների առցանց ծառայությունը վերլուծել է Instagram-ի հեշթեգերը և նշել է ամենահարմար ճանապարհները՝ մեքենայով ճամփորդելու համար։ Դրանց վարկանիշային աղյուսակը հրապարակել է The Independent-ը։
Ճամփորդությունների առցանց ծառայությունը վերլուծել է Instagram-ի հեշթեգերը և նշել է ամենահարմար ճանապարհները՝ մեքենայով ճամփորդելու համար։ Դրանց վարկանիշային աղյուսակը հրապարակել է The Independent-ը։
Առաջատար դիրքում էԱՄՆ-ում Route 66 ճանապարհը, որը սկսվում է Չիկագոյից, անցնում է մի քանի նահանգներով և ավարտվում է Սանտա-Մոնիկայում (Կալիֆորնիա)։ Երկրորդ տեղում Օվկիանոսային մեծ ճանապարհն է Ավստրալիայում, որն անցնում է Վիկտորիա նահանգի խաղաղօվկիանոսյան ափի երկայնքով։
Լավագույն ճանապարհների տասնյակում են հայտնվել նաև National Route 40-ը Արգենտինայում, Blue Ridge Parkway–ը ԱՄՆ-ում, Finger Lakes Highways-ը ԱՄՆում, Valley of Fire Road, ԱՄՆ, Իսլանդիայի շրջանային ճանապարհը, «Տրոլների աստիճանը» Նորվեգիայում, Icefields Parkway-ը Կանադայում և Cabot Trail-ը՝ Կանադայում։