Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի մասին մամուլում հաճախ կարելի է հրապարակումներ տեսնել։ Նրա ամեն լուսանկարը կարող է հրապարակման առիթ դառնալ, սակայն հարցազրույցներ Արփին հազվադեպ է տալիս։ Ասում է` իր մասին խոսել շատ չի սիրում։ Tert.am Life–ը բացառիկ զրույց է ունեցել Արփիի հետ, որը լի է հետաքրքիր բացահայտումներով ինչպես նրա անցած ճանապարհի, այնպես էլ բարձր հոնորարների, պլաստիկ վիրահատությունների, գայթակղիչ առաջարկներ ստանալու մասին։ Արփին է մեզ է տրամադրել նաև իր նոր ֆոտոշարքը։
–Արփի, տարիներ առաջ գործունեությունդ սկսեցիր որպես երգչուհի, հետո եկար հեռուստատեսություն` որպես հաղորդավարուհի, ավելի ուշ սկսեցիր գործունեություն ծավալել որպես դերասանուհի։ Վերջինը, կարծես, երկրորդ պլան մղեց երգչուհու և հաղորդավարուհու աշխատանքներդ։ Ի վերջո, ո՞ր աշխատանքն է քեզ ավելի շատ դուր գալիս։
–Ինձ համար թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը և երգարվեստն իրարից անբաժանելի մասնիկներ են։ Յուրաքանչյուրի մեջ կարողանում եմ ինձնից ինչ–որ բան ներդնել։ Երբևէ չեմ տարանջատել դրանք. թե՛ սովորելու, թե՛ աշխատելու ընթացքում յուրաքանչյուր բնագավառին տրամադրել եմ ժամանակ և զբաղվել պրոֆեսիոնալ։ Ինձ համար բարդ է տարանջատելը, սակայն եթե ընտրության առաջ կանգնեմ, երևի թե, կընտրեմ դերասանական արվեստը, քանի որ այս բնագավառում ես ինձ շատ լավ եմ զգում։ Ասում են՝ մարդը պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որ ոչ մի օր չաշխատի։ Ես իսկապես չեմ զգում, որ աշխատում եմ` անկախ նրանից, թե գրաֆիկս որքան ծանրաբեռնված է։
Ամբողջությամբ՝ life.tert.am