Գերմանական BMW ընկերությունը բացահայտել է երրորդ սերնդի Z4 ռոդսթերի բազային տարբերակների ամբողջկան տեխնիկական բնութագրերը: Երեք տարբեր ուժային ագրեգատներով առաջարկվող մոդելի հանրային նորամուտը կկայանա հոկտեմբերին՝ Փարիզի ավտոսրահում:
Նոր BMW Z4-ը ավելի մեծ է, քան իր նախորդը: Այսպես, դրա երկարությունը կազմում է 4324 մմ (85 մմ ավելին), լայնությունը՝ 1864 մմ (74 մմ), իսկ բարձրությունը 1304 մմ (13 մմ ավելին): Միևնույն ժամանակ անվային բազան փոքրացել է 26 մմ-ով և այժմ կազմում է 2470 մմ, ինչը նպաստում է ավելի հստակ կառավարելիությանը: Բացի այդ ռոդսթերը աչքի է ընկնում ծանրության ավելի ցածր կենտրոնով և քաշի՝ սռնիների միջև կատարյալ բաշխվածությամբ:
BMW Z4-ի «կրտսեր» տարբերակները սարքավորելու են երկլիտանոց տուրբոշաչժիչով: Այսպես, Z4 sDrive20i մոդելի արտադրողականությունը կկազմի 197 ձ.ուժ և 320 Նմ ոլորող մոմենտ: 0-ից 100 կմ/ժ արագությունը այս մեքենան կզարգացնի 6,6 վայրկյանում: BMW Z4 sDrive30i-ը, որի շարժիչը զարգացնում է 258 ձ.ուժ և 400 Նմ ոլորող մոմենտ, նույնը կարող է անել 5,4 վայրկյանում: Իսկ ահա թոփային M40i-ը՝ 340 ձ.ուժ հզորությամբ և 500 Նմ ոլորող մոմենտով երեք լիտրանոց շարժիչով, զգալիորեն արագ է. մինչև 100 կմ/ժ արագության թափառքի համար դրան բավարար է 4,5 վայրկյանը:
Ամբողջությամբ՝ autoplus.am