Բաղադրիչներ
- Ալյուր – 200 գ
- Բանան – 3 հատ
- Ձու – 2 հատ
- Բնական յոգուրտ – 3 ճ/գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Հալեցրած կարագ – 100 գ
- Շաքարավազ – 120 գ
- Վանիլին
- Չամիչ – 125 գ
Պատրաստման եղանակը
- Բանանները վերածել խյուսի:
- Խառնել ձուն, կարագը և շաքարավազը՝ մինչև միասեռ զանգված դառնալը:
- Ավելացնել վանիլինը և խառնել:
- Ավելացնել բանանի խյուսը և յոգուրտը, խառնել:
- Ալյուրը փխրեցուցչի հետ մաղել զանգվածի մեջ և ոչ պինդ խմոր հունցել:
- Ավելացնել չամիչը և զգուշությամբ խառնել:
- Խմորը լցնել պերգամենտապատած և յուղած կաղապարի մեջ:
- Վրան շագանակագույն շաքարավազ շաղ տալ:
- Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-60 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Թողնել, որ մի փոքր սառչի, հետո հանել կաղապարից, նորից թողնել մի քանի րոպե և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը