Իտալական Versace նորաձևության տունը Michael Kors-ի հետ գործարքի է համաձայնել՝ 2 միլիարդ դոլարով վաճառքի մասին,– հաղորդում է BBC-ն։ Գործարքի պաշտոնական ստորագրումը պետք է կայանա սեպտեմբերի 25-ին։
Նշվում է, որ Versace-ն վաճառվելու է ամերիկյան մասնավոր Blackstone բաժնետիրական ընկերության հետ միասին:
Առայժմ Michael Kors-ի ներկայացուցիչներն ու Versace-ն հրաժարվում են մեկնաբանություններից։