
Versace իտալական նորաձեւության տունն ամերիկյան Michael Kors ընկերությանը վաճառվել է 1,83 մլրդ եվրոյով (2,12 մլրդ դոլար): Այդ մասին ասված է Michael Kors-ի մամուլի տեղեկագրում:
«Michael Kors ընկերությունն այսօր հայտարարել է Gianni Versace SpA իտալական նորաձևության տան՝ շրջանառության մեջ գտնվող 1,83 մլրդ եվրո ընդհանուր գումարի բոլոր բաժնետոմսերի ձեռքբերման վերջնական համաձայնագրի ստորագրման մասին»,- ասված է փաստաթղթում: