Adme.ru-ն գրում է, որ որոշակի մթերք համադրելու դեպքում նյութափոխանակության գործընթացը խանգարվում է, ինչը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատացման։
Բուտերբրոդ և սուրճ։ Սա բավական տարածված համադրություն է, հատկապես այն անձանց շրջանում, ովքեր նախաճաշելու ժամանակ չունեն։ Այս համադրության արդյունքում պանիրը կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները։ Հացը պարզ ածխաջրեր է պարունակում, որոնք խանգարում են կալցիումի յուրացմանը։
Լոլիկ և վարունգ։ Այս մթերքի համադրության արդյունքում խանգարվում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները։ Ձևավորվում են ավելորդ աղեր, ժամանակի ընթացքում այտուցվածություն է առաջանում, իսկ օգտակար վիտամիններն ամբողջությամբ չեն յուրացվում։
Կարտոֆիլ և միս։ Սա օրգանիզմի համար շատ ծանր համադրություն է։ Մշակման համար օսլան պահանջում է նյութափոխանակության՝ հիմնային, սպիտակուցը՝ թթվային միջավայր։ Միաժամանակ օգտագործելու դեպքում դրանք շատ երկար են մնում որովայնում և կարող են բազմաթիվ տհաճ զգացողությունների պատճառ դառնալ՝ այրոց, գազեր և այլն։
Հնդկաձավար և կաթ։ Հնդկաձավարը՝ երկաթ, կաթը կալցիում է պարունակում։ Սակայն երկաթն ու կալցիումը խանգարում են միմյանց յուրացմանը։ Համադրելով հնդկաձավարն ու կաթը՝ չեզոքացնում ենք դրանց օգտակար հատկությունները։ Արդյունքում՝ օրգանիզմը չի ստանում միկրոէլեմենտներից ոչ մեկը։
Մակարոն և աղացած միս։ Նույն պատճառով հարկավոր է հրաժարվել այս համադրությունից ևս։ Օրգանիզմը ֆերմենտներ է արտադրում, որոնք օսլան մասնատում են պարզ շաքարի։ Սպիտակուցային մթերքի ծածկումը շաքարով վտանգավոր միացություններ է ստեղծում, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։
Գարեջուր և աղի ընդեղեն։ Մեծ քանակով աղ պարունակող մթերքն արդեն իսկ վնասակար է օրգանիզմին, բայց նաև ջրազրկման պատճառ է դառնում, ինչի հետևանքով մեծանում է հաջորդ բաժակը խմելու ցանկությունը։
Կաթնամթերք և արքայախնձոր։ Թթվային մթերքը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և դժվար է մարսվում, հատկապես՝ առավոտյան։ Բացի այդ, արքայախնձորը բրոմելան է պարունակում՝ ֆերմենտ, որը կաթնամթերքի հետ համադրելու դեպքում կարող է օրգանիզմի ինտոքսիկացիա առաջացնել։
Կաթ և բանան։ Մասնագետների մի մասի կարծիքով՝ միրգը, հատկապես՝ դրա քաղցր տեսակները, հարկավոր է օգտագործել առանձին։ Դրանք երկար են մնում օրգանիզմում, վատ յուրացվում այլ մթերքի հետ համադրելու դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը