Բաղադրիչներ
- Ալյուր – 200 գ
- Կեֆիր – 200 մլ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Վանիլին – 1 թ/գ
- Շաքարավազ – 100 գ
- Բուսայուղ – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Կաղապարը յուղապատել և սպիտակաձավար շաղ տալ:
- Մաղած ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչ, վանիլին, խառնել:
- Կեֆիրը խառնել բուսայուղի հետ, ավելացնել շաքարավազ: Խառնել՝ մինչև շաքարավազի հալչելը:
- Ստացված զանգվածը լցնել ալյուրի վրա և լավ խառնել:
- Հետո արագ լցնել կաղապարի մեջ և թխել 15-20 րոպե:
- Թխելու առաջին 10 րոպեի ընթացքում ջեռոցի դռնակը բաց չանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը