Բաղադրիչներ
1. Կլոր փափուկ հացիկ – 1 հատ
2. Հավկիթ – 1 հատ
3. Փափուկ պանիր – 2 շերտ
4. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
5. Բեկոն (կամ խոզապուխտ) – 2 շերտ
Պատրաստման եղանակը
1. Հացիկի կափարիչը կտրել, փափուկ զանգվածը հանել:
2. Հատակին և պատերին բեկոն դնել:
3. Ձուն կոտրել, համեմել:
4. Ձվի վրա պանրի շերտերը դնել, ծածկել հացի կափարիչով և 45 վայրկյան թխել միկրոալիքային վառարանում, հզորությունը՝ 800 վտ: Համեղ նախաճաշը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը