Կուրծք ` մեծ ու գրավիչ
Advertisement 1000 x 90

Կուրծք ` մեծ ու գրավիչ

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ կուրծքը հանդիսանում է կնոջ սեքսուալ գրավչության գլխավոր բաղկացուցիչներից մեկը: Կրծքի ամրության և գեղեցիկ տեսքի գրավականը շարունակությունն է:

Անատոմիական տեսանկյունից կուրծքը ճարպային և շարակցական հյուսվածքների ամբողջություն է, որոնք կաթնագեղձերի հետ միասին ծածկված են մաշկով: Կուրծքը շրջապատող մկանային հենքը կարծես բնական կրծկալ լինի, ինչը պահպանում է կրծքի ամրությունը և դիրքը: Տարիքի հետ, սակայն, (երբեմն արդեն

25 տարեկանից հետո), մկանային հենքը սկսում է կորցնել ամրությունը և կուրծքը կորցնում է իր տեսքը:

Եթե նստած վիճակում կրծքի տակ տեղադրել մատիտ և այն չընկնի, ապա պետք է անհապաղ ձեռնարկել միջոցներ ? :

Կրծքի ձևը պայմանավորվում է մաշկի և մկանների տոնուսով: Տոնուսի պահպանման և վերականգնման համար կարևոր է հետևել հայտնի խորհրդին և ընտրել այնպիսի կրծքալ, որը լավ հպվում է կրծքին և ֆիքսում այն՝ միաժամանակ չճնշելով կուրծքը: Կարևոր է նաև հիշել, որ կրծքի շրջանի մաշկը քիչ քանակով ճարպագեղձեր է պարունակում և դա տվյալ շրջանի տոնուսի վաղ թուլացման ևս մեկ պատճառ է: Կրծքի տոնուսի պահպանման համար կարևոր են որոշ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, ինչպսիք են պարբերաբար խոնավեցումը և տարբեր քսուկների ու կրեմների օգտագործումը: Ցանկալի է հրաժարվել շատ տաք ջրով լոգանքներից:Կրծքի ձևի վաղաժամ կորստի վրա անդրադարձող գործոններից են՝
1. Ոչ ճիշտ կեցվածքը
2. Արագ նիհարումը
3. Արևայրուքի չարաշահումը

Եվ ընդհակառակը, ճիշտ կեցվածքի պահպանմանը ուղղված վարժությունները, բավարար քանակությամբ վիտամիներով բալանսավորված դիետաները, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելը բարերար են անդրադառնում ոչ միայն ամբողջ օրգանիզմի վրա, այլ նաև կրծքի վիճակի վրա: Կրծքի ձևի վրա բարերար են ազդում նաև կրծքավանդակի մկանների աշխատանքը խթանող վարժությունները:
Հաշվի առնելով կրծքավանդակի մկանների կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները՝ դրանց ամրապդնման համար առավել նախընտրելի սպորտաձևեր են լողը և պարերը:

Ամբողջությամբ՝ mymed.am