Ավստրալական Holden արտադրողը, որը մտնում է General Motors կոնցեռնի կազմում, ներկայացրել է վիրտուալ Time Attack հիպերքարը: Մեքենան մշակվել է GM Holden Design և Engineering-ի կողմից 1000 կիլոմետրանոց Bathurst մրցավազքում բրենդի առաջին հաղթանակի 50-ամյակի պատվին, հաղորդում է Motor-ը:
Holden Time Attack-ը լիովին ստեղծվել է վիրտուալ միջավայրում:
Ընկերության գլխավոր դիզայներ Ռիչարդ Ֆերլազոյի խոսքով, ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ավտոմեքենաների նախագծման գործընթացը և այդ հիպերքարը, ըստ էության նրա թիմի հնարավորությունների թվային գովազդն է:
Ինժեներական ստորաբաժանման մասնակցությամբ Ֆերլազոյին հաջողվել է առավելագույնս մանրամասն և մտածված մոդել ստեղծել, որն ավելի ուշ անցել է ավստրալական Mount Panorama Circuit ավտոդրոմով: