Բաղադրիչներ
- Հասած լոլիկներ հյութի համար
- Մանր լոլիկներ
- Մեխակ և դարչին՝ ըստ ցանկության
- Հատիկավոր պղպեղ
- Դափնու տերև
- Աղ և շաքարավազ
Պատրաստմանեղանակը
- Հասած լոլիկներն անցկացնել մսաղացով, հյութը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա:
- 1 լ հյութին ավելացնել 5 ճ/գ աղ, 6 ճ/գ շաքարավազ, 5 հատ պղպեղ, 6 հատ դափնու տերև:
- Եռալուց հետո հանել փրփուրը և եռացնել հյութը մոտ 12-15 րոպե, քանի դեռ չի ավարտվել փրփուրի առաջացումը:
- Առանձին կաթսայի մեջ ջուր եռացնել:
- Մաքուր բանկաների մեջ լցնել մանր լոլիկները, վրան եռացրածջուր լցնել և ծածկել կափարիչով: Կափարիչն էլ իր հերթին ծածկել սրբիչով և թողնել այդպես մոտ 20 րոպե: Հետո թափել ջուրը և լոլիկների վրա լցնել եռացրած հյութը և միանգամից փակել:
- 3 լ բանկայի համար պետք է 2 կգ լոլիկ և 1 լ լոլիկի հյութ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը