Սալորի զարմանահրաշ ջեմ՝ պատրաստված ընկույզով
Advertisement 1000 x 90

Սալորի զարմանահրաշ ջեմ՝ պատրաստված ընկույզով

Բաղադրիչներ

  1. Սալոր – 1 կգ
  2. Շաքարավազ – 900 գ
  3. Ընկույզ – 100 գ
  4. Ջուր – 1.2 բաժակ

Պատրաստման եղանակը

  1. Ընկույզի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե:
  2. Սալորից հեռացնել կորիզները, ջուր ավելացնել և եփել մոտ 10 րոպե մինչև փափկելը:
  3. Ավելացնել շաքարավազը և ընկույզը:
  4. Եփել ցածր կրակի վրա մինչև պատրաստ լինելը՝ ժամանակ առ ժամանակ խառնելով ևս 40 րոպե:
  5. Տաք ջեմը լցնել բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը