
«Թեպետ երկու բառերն էլ լայնորեն կիրառվում են, սակայն նախընտրելի է «գագաթնաժողով»-ը, քանի որ «գագաթ» բառով կազմվող բարդություններում հիմնականում պահպանվում է գրաբարյան «գագաթն»-ի Ն-ն, օրինակ՝ գագաթՆակետ, գագաթՆագիծ և այլն։ Իհարկե, կան նաև «գագաթ»-ից կազմված բառեր, որոնցում Ն-ն չի դրսևորվում, ինչպես՝ գագաթավոր, գագաթոսկր, սակայն օրինաչափ է գրաբարի բառավերջի Ն-ի պահպանմամբ կազմությունը»։