JD Williams բրիտանական ռեթեյլերի նորաձևության փորձագետները հարցում են անցկացրել Միացյալ Թագավորության բնակիչների շրջանում և որոշել վերջին հարյուր տարվա ընթացքում թագավորական ընտանիքի ամենալավ հարսանեկան զգեստը:
View this post on Instagram
Այդ մասինհայտնել է Daily Mail-ը: Արդյունքում վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի պսակադրության զգեստը՝ ժանյակե տոպով և շքեղ կիսաշրջազգեստով, որը պատրաստել էր Alexander McQueen նորաձևության տան կրեատիվ տնօրեն Սառա Բերթոնը: Դրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 34 տոկոսը:
View this post on Instagram
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է արքայադուստր Դիանան և նրա փղոսկրի գույնի կուլտային զգեստը, որը կարվել էր մետաքսե դիպակից և զարդարվել 10 հազար մարգարիտներով: Բրիտանացիների 18 տոկոսն ընտրել է այդ զգեստը: Հարյուրամյակի ընթացքում ամենավատը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դստեր՝ արքայադուստր Աննայի զգեստը. այն ոչ մի մարդ չի նշել: Եղիսաբեթի զգեստն ընտրել է հպատակների 10 տոկոսը: Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի՝ հինգմետրանոց քղանցատուտով սատինե զգեստի օգտին քվեարկել է հարցվածների 2 տոկոսը: