![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/10/43643976_10210038545880402_3297643793578196992_o.thumb_.jpg)
Սոֆի Դևոյան կրտսերը երեկ ներկայացրել է իր դիզայներական աշխատանքների առաջին էսքիզները։ Tert.am Life–ի հետ զրույցում Սոֆին ասաց, որ աշխատանքները դեռ միայն թղթին հանձնելու հնարավորություն է ունեցել, իր համար էլ հագուստ չի կարել, սակայն շուտով կհասնի նաև այդ փուլին։
Մանկուց պարով և դերասանական աշխատանքով զբաղված աղջնակը վաղուց էր ասում, որ մեծ հետաքրքրություն ունի դիզայներական աշխատանքի հանդեպ, նկարչության էր գնում, իսկ հիմա արդեն փորձում է առաջին քայլերն անել այս ոլորտում։ Նա սովորել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի դպրոցում, ավարտելու կապակությամբ էլ երեկ ցուցադրել է իր առաջին աշխատանքները։
Սոֆին, որ մանկուց աչքի է ընկնում նաև ոճային արտաքինով, ասում է, որ իր ձեռագիրը նկատելի կլինի։ Թեև շատերն ասում են, որ 21–րդ դարում նորամուծություն անելը, գրեթե, անհնար է, Սոֆին ներկայանում է իր ասելիքով, ունի իր ոճն ու շեշտադրումները։
Ամբողջությամբ՝ life.tert.am