Հայ դիզայները անակնկալ է պատրաստել Փաշինյանի ու Թրյուդոյի համար. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Հայ դիզայները անակնկալ է պատրաստել Փաշինյանի ու Թրյուդոյի համար. azatutyun.am

Հայկական Braind ընկերությունը եռագույն գուլպաներ է պատրաստել Կանադայի և Հայաստանի վարչապետերի համար։

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին դեղին բադիկներով մանուշակագույն գուլպաներով ներկայացած Կանադայի վարչապետին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին անակնկալ է սպասվում:

«Հայաստանի համար շատ լավ հնարավորություն կարող է լինել, որ սրա միջոցով Հայաստանը հայտնվի միջազգային մամուլում։ Մտածում էինք տարբեր հայկական նախշերով կամ տարբեր հայկական սիմվոլներով, բայց հետո հասկացանք, որ ամենաճանաչելին դրոշն է։ Ու գաղափարն այնպիսին էր, որ այդ տաբատի ու կոշիկի արանքի փոքր հատվածից միանգամից երևա էդ կտորն ու դա միանգամից ճանաչելի լինի», – «Ազատության» հետ զրույցում ասաց գաղափարի հեղինակ Braind ընկերության համահիմնադիր և արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը» – «Քանի որ Ջասթին Թրյուդոն մի քիչ ավելի հետաքրքիր մեդիա կերպար ա, իր դեպքում մտածեցինք, որ կոնտեքստի մեջ կլինի գուլպա նվիրելը: Ասենք, այլ երկրների ղեկավարների համար գուցե նույնիսկ մի քիչ ավելի վիրավորական կլինի։ իսկ իր պարագայում շատ ակտուալ կլին»ի։

Քանքանյանն ասաց, որ համագործակցել են հայկական ընկերությունների հետ․ – «Հատուկ տուփը նախատեսել ենք ոչ թե ստանդարտ գուլպաների փաթեթավորում, այլ սենց մեծ պաշտոնական տարբերակով, որտեղ ամբողջությամբ դիզայնը երևում է, ու որը շատ հարմար է շնորհելի համար։ Էստեղ ուղերձ է գրված՝ հայ ազգի կողմից սիրելի Կանադայի վարչապետին և այլն․․․ Ու այս հատվածում անակնկալ կոլեկցիոն հայկական կոնյակ է, փոքր շշով, որը ևս ջերմացնում է, ինչպես և գուլպաները»։

Մամուլի ուշադրության կենտրոնում նաև իր գույնզգույն գուլպաների պատճառով մերթընդմերթ հայտնվող Կանադայի 46-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյին նվերը հանձնելու պահը ևս կարևորում են․ – «Մենք դա ուզում ենք, որ արվի պաշտոնապես, այսինքն՝ մեր վարչապետը շնորհի դա Կանադայի վարչապետին։ Սա միակ տարբերակն է, որ դա կհայտնվի միջազգային մամուլում, իսկ մեր գերնպատակը հենց դա է։ Իդեալական կլինի, եթե ինչ-որ գագաթնաժողովի ժամանակ նրանցից երկուսն էլ հագնեն գուլպաները, իրար հետ լուսանկարվեն, դա ամենաիդեալական սցենարը կլինի»։

Ընկերությունը փաթեթներն արդեն հանձնել է կառավարություն և սպասում է արձագանքի։

Քանքանյանի փոխանցմամբ՝ համացանցում նկարները տեղադրելուց հետո շատերը ցանկություն են հայտնել ձեռք բերել գուլպաները։ Արտադրողի հետ, սակայն, պայմանավորվել են՝ մինչև նվերը շնորհելը դրանք չեն հայտնվի շուկայում․ – «Կփորձենք մաքսիմալ էժան դա անել, որովհետև դա մեր համար ոչ թե կոմերցիոն նախագիծ է, այլ ուղղակի բարի ցանկություն է, որ մարդիկ ավելի շատ հայկական դիզայնով ինչ-որ բան կրեն, ևս մի առիթ, որ հպարտանան, որ, օրինակ, էս գուլպայից հագնում է Կանադայի վարչապետը և ես»։

azatutyun.am