Աշխարհի ամենաթանկ կտավն իսկապես Դա Վինչիի վրձնին է պատկանում. փորձագետ
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաթանկ կտավն իսկապես Դա Վինչիի վրձնին է պատկանում. փորձագետ

Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի գծով առաջատար փորձագետները հայտարարել են, որ աշխարհի ամենաթանկարժեք կտավի՝ «Սալվատոր Մունդի»-ի ցուցադրության հետաձգումն ամենևին էլ կապ չունի դրա օրիգինալ լինել-չլինելու հարցի հետ:

Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ 450 մլն դոլարով Christie’s-ի աճուրդում վաճառված կտավը պետք է ցուցադրության հանվեր հեղինակավոր Լուվր թանգարանի՝ Աբու Դաբիի մասնաճյուղում:

Սակայն անսպասելիորեն հայտարարվել է, որ կտավի ցուցադրությունը հետաձգվում է, ինչն էլ առիթ է տվել կասկածելու, որ կտավն օրիգինալ աշխատանք չէ ու չի պատկանում Դա Վինչիի վրձնին:

Ուստի՝ բոլոր կասկածները ցրելու համար աշխարհի առաջատար փորձագետները հայտարարել են, որ դա իսկական «Սալվատոր Մունդի»-ն է:

tert.am