
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երկրի թագավորական ընտանիքի 2018թ. լավագույն լուսանկարը, որն արվել է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրության օրը:
Լուսանկարում պատկերված է հարսնացուն, որը Givenchy ճերմակ զգեստով քայլում է դեպի Սուրբ Ջորջ եկեղեցու խորանը, մինչդեռ պատուհանից ներս թափանցող արևի շողերը լուսավորել են նրան:
Հայտնի է, որ գեղեցիկ կադրի հեղինակը Press Association-ից Դենի Լոուսոնն է:
Աղբյուրը հավելում է, որ տարվա լավագույն թագավորական լուսանկարն ընտրվել է ժյուրիի կողմից:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք հավակնում էին լավագույնի կոչմանը.