Ըմպելիքներ, որոնք կօգնեն լավացնել աղիների աշխատանքը, մաշկի, երակների վիճակը, ինչպես նաև ուղեղի աշխատանքը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչների օգտագործմամբ և վնաս չեն հասցնում օրգանիզմին:
- Ակտիվացրեք ուղեղի աշխատանքը. բաղադրիչներ
- 1 բաժակ հապալաս
- 1 միջին բանան
- 100-150 մլ ջուր
- 1 թեյի գդալ կտավատի ձեթ:
Բաղադրիչները հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3-4 անգամ՝ նախաճաշից կամ ճաշից 30 րոպե առաջ:
- Արագացրեք նյութափոխանակությունը. բաղադրիչներ
- բանան
- 1 ճաշի գդալ կտավատի սերմ
- 1 դեղձ
- կես տանձ
- 150 մլ ջուր:
Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:
- Երիտասարդացրեք մաշկը. բաղադրիչներ
- 1 բաժակ հապալաս
- կես բաժակ ելակ
- կես բաժակ բալ
- ¼ գդալ ավոկադոյի և 2 թեյի գդալ կտավատի յուղ
- մի փոքր ջուր:
Հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2-4 անգամ՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ:
- Օրգանիզմը մաքրեք տոքսիններից. բաղադրիչներ
- կես բաժակ մանր կտրատած հազար
- 250 մլ ջուր
- 2 ճյուղ նեխուր
- 1 խնձոր
- 1 փոքր բանան
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- մի քանի ճյուղ մաղադանոս:
Հարեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված: Խորհուրդ է տրվում օգտագործել 2-3 օր՝ ամսվա ընթացքում 1-2 անգամ: Օգտագործեք նախաճաշից 30-40 րոպե առաջ:
- Վերահսկեք զարկերակային ճնշումը. բաղադրիչներ
- 1 բանան
- 1 նարնջի հյութ
- 1 գդալ մեղր
- 150 մլ ջուր
- 1 պտղունց վանիլին:
Հարեք բլենդերում: Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ՝ օրվա առաջին կեսին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը