Բաղադրիչներ
- Տավարի փափկամիս – 500 գ
- Խաշած բազուկ – 1 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Տավարի փափկամիսն անցկացնել մսաղացով:
- Մանր քերիչով անցկացնել եփված բազուկը:
- Ավելացնել ճզմած սխտորը և համեմունքները:
- Լավ խառնել:
- Ձևավորել կոտլետները և շարել տապակի մեջ:
- Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը