Skoda ավտոկոնցեռնը մինչև 2020 թվականը կմշակի քրոսովեր, որը կդառնա Nissan Juke-ի մրցակիցը: Այդ մասին հայտնել է carsweek.ru պորտալը: Մոդելը կստեղծվի MQB A0-ի պլատֆորմի վրա, որի մշակողը գերմանական Volkswagen-ն է:
Նաեւ հաղորդվում է, որ նորույթն իր չափերով ամենամեծը կլինի կոմպակտ քրոսովերների սեգմենտում: Դրանում տեղերն ավելի շատ կլինեն, քան Volkswagen T-Roc-ում: Նոր ավտոմեքենան թողարկվելու է եռագլան շարժիչներով, ինչպես նաև քառագլան ուժային ագրեգատներով՝ 1,5 և 1,6 լիտր ծավալով: Նորույթը կստանա կրկնակի կցորդիչով մեխանիկական և ավտոմատ փոխանցատուփ: