«Փաշինյանը կարող է լուրջ գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար»… ինչու են Հայաստան գալիս Քենթը, ապա Բոլթոնը. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը կարող է լուրջ գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար»… ինչու են Հայաստան գալիս Քենթը, ապա Բոլթոնը. 1in.am

Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է, և սրա մասին է վկայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը մեր տարածաշրջան։

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան։ Նրա կարծիքով՝ լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաև երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, և պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին տարածաշրջան է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը:

Քաղաքագետների կարծիքով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրությունը տարածաշրջանի՝ նաև Հայաստանի նկատմամբ, դրական է, ու պաշտոնական Երևանը պետք է փորձի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հաշվի առնի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ըստ այդմ թարմացնի երկկողմ համագործակցության օրակարգը: «Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պետք է կառուցենք առաջին հերթին համաշխարհային հետաքրքրության հարթակներում, նաև՝ տնտեսության զարգացման ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահի համար առաջնային է ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ում անվտանգության խնդիրը, ինչպես նաև տնտեսական զարգացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանը նշում է՝ վերը նշված երկու հանգամանքը Միացյալ Նահանգների նախագահի վարչակարգի առաջնահերթություններն են, ու Հայաստանը դա պետք է հաշվի առնի: «Եվ եթե մենք կարողանանք մեր օրակարգում ընդգրկել հարցեր, որոնք այդ պետության առաջնահերթություններն են, ապա համագործակցությունը կարող է խորանալ և առավել էֆեկտիվ լինել»,- ընդգծեց նա։

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր