Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք և իջևանում տեղի հյուրանոցներում ու հոսթելներում, պարտավոր կլինեն հատուկ հարկ վճարել: Այդ մասին հայտնել է NHK World-ը:
Կիոտոյի հյուրանոցների ու հոսթելների բոլոր կենվորները պետք է օրական վճարեն 1,8-ից մինչև 9 դոլար: Վճարման չափը կախված է այն բանից, թե քանի աստղանի է հյուրանոցը: Դպրոցականները, ուսանողները և նրանց ուղեկցող անձինք այդ հարկը չեն վճարի:
Կիոտոյի իշխանությունները հույս ունեն տարվա ընթացքում քաղաքային բյուջեն համալրել 45 մլն դոլարով: Փողերը կծախսվեն քաղաքային տարբեր նախագծերի ֆինանսավորման և ենթակառուցվածքի բարելավման համար, ասված է հաղորդագրության մեջ:
Տոկիոյում և Օսակայում ճանապարհորդներն արդեն մուծում են տուրիստական հարկը, բայց միայն այն դեպքում, երբ նրանց համարի արժեքը գերազանցում է օրական 90 դոլարը: