Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թվականին զբոսաշրջիկները 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար են ծախսել աշխարհում, և կազմել են այն տասը պետություններից բաղկացած ցուցակը, որոնք առավել մեծ եկամուտներ են ստանում զբոսաշրջությունից: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:
Վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել Է ԱՄՆ-ը (211 միլիարդ դոլար, համաշխարհային ծախսերի 16 տոկոսը), երկրորդը՝ Իսպանիան (68 միլիարդ, 5,15 տոկոս), երրորդը՝ Ֆրանսիան (61 միլիարդ, 4,6 տոկոս): Հնգյակը եզրափակել են Թաիլանդը (57 միլիարդ, 4,3 տոկոս) և Մեծ Բրիտանիան (51 միլիարդ, 3,9 տոկոս): Նաև տասնյակում տեղ են գտել Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան, Մակաոն (ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջան) և Ճապոնիան: Օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ ծավալի ծախսերով այս երկրներին բաժին Է ընկնում ամբողջ աշխարհում տարվա ընթացքում ճանապարհորդողների ծախսերի գրեթե կեսը (49 տոկոս):
Ընդամենն աշխարհում 2017 թվականին զբոսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար: Առանձնակի հետաքրքրություն Է առաջացնում վարկանիշում Մակաոյի՝ ՉԺՀ-ի՝ չափազանց փոքր տարածքով հատուկ վարչական շրջանի՝ երբեմնի պորտուգալական գաղութի ներկայությունը: Արտասահմանցի հյուրերի ծախսերի իր 36 միլիարդ դոլարով Չինաստանի այդ տարածքը պարտական Է աշխարհի խոշորագույն խաղային կենտրոններից մեկի կարգավիճակին:
Հատկանշական Է, որ երբ 2018 թվականի սեպտեմբերի կեսերին հզորագույն «Մանգհութ» թայֆունի իշխանության տակ հայտնվեց Չինաստանի հարավ-արևելքը, ներառյալ Մակաոն, իսկ տեղական կազինոները հարկադրված եղան 33 ժամով փակվել, Մակաոյի կորուստները կազմեցին 186 միլիոն ԱՄՆ-ի դոլար՝ յուրաքանչյուրի ժամում 5,6 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: