Բեռնաթափման օրվա 5 տարբերակ ընդամենը մեկ օրում օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

Բեռնաթափման օրվա 5 տարբերակ ընդամենը մեկ օրում օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշի դեմ պայքարում մարդիկ փորձում են տարբեր դիետաներ, սակայն խնդիրն այն է, որ դրանք սովորաբար բավական երկարատև ու հոգնեցուցիչ են լինում, մինչդեռ երբեմն լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից: Նման դեպքերում օգնության են հասնում բեռնաթափման օրերը, որոնք թույլ են տալիս ոչ միայն ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից, այլև մաքրում են աղիներն ու դուրս են բերում ավելորդ տոքսիններն օրգանիզմից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բեռնաթափման օրվա մի քանի տարբերակ, որոնք շատ պարզ են, սակայն անչափ արդյունավետ:

· Շոկոլադով բեռնաթափման օր

Շակոլադով բեռնաթափման օր անցկացնելիս հարկավոր է 80 գրամ շոկոլադը բաժանել մի քանի մասի և ուտել օրվա ընթացքում: Այս օրը կարելի է խմել նաև առանց շաքարավազի սուրճ կամ թեյ, սակայն միայն շոկոլադն ուտելուց առնվազն 3 ժամ հետո:

Սակայն հարկ է հիշել, որ նման բեռնաթափման օրեր կարելի է անցկացնել շաբաթական մեկ անգամ:

· Վարունգով բեռնաթափման օր

Վարուգով բեռնաթափման օրը համարվում է ամենաարդյունավետներից մեկը, քանի որ այն ունի շատցածր կալորիականություն և պարունակում է նյութ, որը նպաստում է քաշի նվազմանը: Այս օրվա ընթացքում հարկավոր է խմել 2 բաժակ կեֆիր և ուտել 1.5-2 կգ թարմ վարունգ: Այս ամենը հարկավոր է բաժանել 5-6 մասի և ուտել օրվա ընթացքում:

· Կեֆիրով բեռնաթափման օր

Կեֆիրով բեռնաթափման օրը շատ օգտակար է ոչ միայն կազմվածքի, այլև առողջական վիճակի համար, քանի որ այն բարելավում է աղիների միկրոֆլորան , կանխարգելում է կարիեսի առաջացումը և նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս կերպ բեռնաթափման օր անցկացնելու դեպքում հարկավոր է օրվա ընթացքում խմել 1-1.5 լիտր կեֆիր՝ բաժանելով այն 5-6 մասի: Քանի որ կեֆիրն արդեն իսկ հեղուկ է, ապա այս օրը կարելի չխմել մեծ քանակությամբ ջուր, քանի որ բավական կլինի ընդամենը 0.5 լիտր չգազավորված հանքային ջուրը:

· խնձորով բեռնաթափման օր

Օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար հիանալի տարբերակ է նաև խնձորով բեռնաթափման օրը: Խնձորը ոչ միայն հարստացնում է օրգանիզմը երկաթով ու վիտամիններով, այլև նպաստում է վատ խոլեստերինի մակարդակի նվազմանն ու ունենում է հակաքաղցկեղային ազդեցություն: Խնձորով բեռնաթափման օր անելու համար պարզապես հարկավոր է օրվա ընթացքում ուտել 1.5 կգ խնձոր (ոչ քաղցր տեսակների) ևչմոռանալ խմել առնվազն 1.5 լիտր մաքուր, չգազավորված ջուր:

· Ձկով բեռնաթափման օր

Ձկով բեռնաթափման օր անցկացնելիս կարելի է օրվա ընթացքում ուտել 5 անգամ՝ ամեն անգամ ուտելով 100 գրամ խաշած ձկան փափկամիս (անյուղ և առանց աղի) և 100 գրամ թարմ բանջարեղեն: Բացի այդ, օրվա ընթացքում կարելի է խմել մինչև 2 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի): Նման բեռնաթափման օրեր կարելի է անցկացնել շաբաթական 1-2 անգամ:

med.tert.am