Տեսանյութում ցուցադրել են հին և նոր Ford Fiesta հեթչբեքի քրաշ-թեստը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսանյութում ցուցադրել են հին և նոր Ford Fiesta հեթչբեքի քրաշ-թեստը

Global NCAP կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել, որում միմյանց է բախել միանգամից երկու «Ֆիեսթաներ»՝ հինը և նորը: Հեթչբեքներից մեկը թողարկված է 1998 թվականին, իսկ մյուսը՝ ընթացիկ տարում: Փորձարկումները նվիրել են Եվրոպայում նոր ավտոմեքենաների պարտադիր քրաշ-թեստերի սահմանման 20-ամյակին:

Ֆրոնտալ քրաշ-թեստի ժամանակ Ford Fiesta երկու հեթչբեքները շարժվել են ժամում 64 կիլոմետր արագությամբ: Հին ավտոմեքենայում նման ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) ժամանակ վարորդը և ուղևորը կստանային կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Նոր «Ֆիեսթա»-ում լուրջ խեղումների վտանգը նվազագույն կլինի: Ինչպես հայտարարում են կազմակերպության ներկայացուցիչները, պարտադիր քրաշ-թեստերի կիրառումը և Euro NCAP-ի փորձարկումներն օգնել են մոտավորապես 78 հազար կյանք փրկել՝ սկսած 1997 թվականից: Ընդհանուր առմամբ մահացու ՃՏՊ-ների թիվը եվրոպական ճանապարհներին (1990-ական թվականների կեսերի դրությամբ) 45 հազարից կրճատվել է մինչև 25 հազար (ներկայում):