Գոյություն ունի մթերքների մի խումբ, որը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքի վրա: Med2.ru-ի հաղորդմամբ՝ դրանք սննդակարգ ներառելը հնարավորություն է տալիս նաև լավացնել ինքնազգացողությունը:
Բողկ: Այս բանջարեղենը նյութեր է պարունակում, որոնք հնարավորություն են տալիս կարգավորել աղեստամոքսային տրակտի բակտերիալ միջավայրը: Վտանգավոր բակտերիաների բազմացումը թույլ չտալու համար խորհուրդ է տրվում սննդակարգ ներառել նաև սխտոր:
Գազարը ևս հրաշալի ընտրություն է մարդկանց համար, ովքեր նյութափոխանակություն համակարգի հետ կապված խնդիրներ են ունենում: Այն նպաստում է ածխաջրերի մշակման ակտիվացմանը, խթանում նյութափոխանակությունը, աղիների աշխատանքը, ինչպես նաև տոքսինների դուրսբերումն օրգանիզմից:
Կանաչ սոխ: Այս բանջարեղենն առանձնանում է մեծ քանակով մանրաթելերի, ֆլավոնոիդների, մանգանի, A վիտամինի պարունակությամբ, նպաստում է աղիների աշխատանքի ակտիվացմանը:
Նյութափոխանակության համակարգի աշխատանքը լավացնելու նպատակով կարող եք սննդակարգ ներառել ծնեբեկ: Այն դրական է ազդում աղիների միկրոֆլորայի վրա: Մասնագետներն առանձնացնում են նաև քրքումը: Այս համեմունքը հակաբորբոքային ազդեցություն ունի, օգնում է այրոցի դեպքում, կարող է նպաստել խոցային հիվանդության և գաստրիտի կանխարգելմանը, բարենպաստ ազդեցություն է ունենում ստամոքսի լորձաթաղանթի և աղիների աշխատանքի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը