Tert.am Life–ը ներկայացրել է դիզայների հավաքածուն։
Ցուցադրության համար Անահիտն ընտրել էր 20 զգեստ, թեև կային տարբեր գույների աշխատանքներ, գերակշիռ դիրքում սևն ու սպիտակն էին։ Երգչուհու զգեստների ցուցադրությունն ուղեկցվում էր ամուսնու` Հայկոյի հեղինակած երաժշտությամբ։ Երգահանը ոգեշնչվել էր կնոջ հավաքածուով և երաժշտություն գրել հատուկ այս ցուցադրության համար։
Զգեստներն ընտրելիս Անահիտն առաջնորդվել է հայկական տարրերի առկայությամբ. «Հայկական զարդանախշերն իմ հավաքածուներում մեծ տեղ ունեն։ Շատ եմ սիրում նաև բախրամաներ, որոնք ներառել եմ այս փոքրիկ ցուցադրության մեջ»։
Անահիտը պատրաստվում է ավելի մեծ ցուցադրության, որը նախատեսում է անել 2019–ին։
Ամբողջությամբ՝ life.tert.am