
«Մելոդիա» ձայնագրող ֆիրման թողարկել Է Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործության խոշորագույն անթոլոգիան՝ կոմպոզիտորի 145-ամյակի տարում: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը:
Հավաքածուն պարունակում Է 33 սկավառակ, ներառյալ Ռախմանինովի հեղինակային ձայնագրությունները անցյալ դարի 20-30-ական թվականներին, Սերգեյ Պրոկոֆևի մեկնաբանությունների արխիվային ձայնագրությունները, ներկայացված են դաշնակահարներ Վլադիմիր Գորովիցի, Սվյատոսլավ Ռիխտերի, Էմիլ Գիլելսի, ինչպես նաև մեր ժամանակակիցների՝ Գրիգորի Սոկոլովի, Վիկտոր Երեսկոյի և ուրիշների ձայնագրությունները:
Հոբելյանական հավաքածուն ներառում Է բոնուս՝ ավելի վաղ չհրապարակված ձայնագրությունների սկավառակ, որում տեղ Է գտել դաշնամուրի համար Երկրորդ կոնցերտը՝ նվագախմբի հետ: Սերգեյ Ռախմանինովը (1873-1943 թթ.) ռուս խոշորագույն կոմպոզիտոր Է, աշխարհի մեծագույն դաշնակահարներից ու դիրիժորներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: