Բաղադրիչներ
- Ձմերուկի կեղև – 1 կգ
- Շաքարավազ – 1.5 կգ
- Ջուր – 500 մլ
- Կիտրոնի կեղև՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ձմերուկի կեղևը մաքրել վերին շերտից և թողնել միայն սպիտակ մասը: Կեղևի սպիտակ շերտը կտրատել 2-3 սմ հաստությամբ կտորների:
- Կտրատված կեղևի վրա ջուր լցնել և եփել 5-10 րոպե, որից հետո լցնել մաղի մեջ և սառեցնել:
- Շաքարավազի վրա ջուր լցնել, խառնել, հասցնել եռման: Երբ շաքարավազը լրիվ հալչի, ավելացնել կիտրոնի կեղև կամ կիտրոնի հյութ:
- Ձմերուկի կտորները լցնել օշարակի մեջ և եփել 20-30 րոպե, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ 2-3 ժամ: Հետո կրկնել նույն գործողությունը ևս մեկ անգամ, որից հետո վերցնել կրակից և թողնել օշարակի մեջ ևս 2-3 ժամ: Երրորդ անգամ մուրաբան դնել ցածր կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը. կեղևները պետք է թափանցիկ դառնան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը