Լիճքի ջրվեժներ. armgeo.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիճքի ջրվեժներ. armgeo.am

Լիճքի ջրվեժները գտնվում են Սյունիքի մարզի Լիճք գյուղի տարածքով հոսող երկու` Զվարագետի եւ Մեղրի գետերի վրա: Զվարագետի վրա գտնվող մատչելի ջրվեժները չորսն են, գտնվում են իրարից փոքր հեռավորության վրա: Նույն գետի վրա գտնվող մյուս ջրվեժները համեմատաբար դժվարամատչելի են, սակայն իրենց գեղեցկությամբ չեն զիջում առաջիններին:

Գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա գտնվող ջրվեժների ստույգ քանակը դժվար է ասել: Մի քանի տասնյակի հասնող ջրվեժները սկսվում են գյուղից 2 կմ դեպի հյուսիս գտնվող ջրվեժների կասկադով եւ ձգվելով ողջ կիրճով ավարտվում անտառի վերջում:

armgeo.am