Փորկապության զարգացման պատճառ կարող են դառնալ բազմաթիվ գործոններ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ լուծողական դեղամիջոցների ընդունումը խնդրի լուծման լավագույն միջոցը չէ: Եթե փորկապությունը քրոնիկական բնույթ է ստացել, հարկավոր է դիմել բժշկական օգնության, ինչպես նաև շտկել սննդակարգը: Աղիների աշխատանքի լավացմանը կօգնի հետևյալ մթերքը:
Ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված մթերք: Ամբողջահատիկ ցորենի ալյուրը բջջանյութ է պարունակում, ինչն օգնում է լավացնել աղիների աշխատանքը: Ընտրեք այնպիսի հաց, որի պատրաստման ընթացքում օգտագործվել են նաև ընդեղեն և սերմեր:
Ազնվամորի և մոշ: Երկու հատապտուղն էլ մեկ քանակով ջուր և բջջանյութ են պարունակում, ինչի արդյունքում մշտապես օգտագործվում են փորկապության կանխարգելման և բուժման նպատակով:
Սև սալոր: Սև սալորը, ինչպես նաև դրանից պատրաստված չորամիրգն ամենահաճախն են օգտագործվում փորկապության դեմ պայքարում: Այս միրգը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչը նպաստում է աղիների անցանելիությանը: Սև սալորը նաև միացություններ է պարունակում, որոնք նպաստում են աղեստամոքսային տրակտի համակարգի առողջության պահպանմանը:
Տանձ և խնձոր: Խնձորը պեկտին է պարունակում, որը նպաստում է աղիների անցանելիությանը: Տանձը ֆրուկտոզա է պարունակում, որը ևս խթանում է աղիների աշխատանքը:
Լոբազգիներ: Լոբազգիները բավական մեծ քանակով բջջանյութ են պարունակում: Մի բաժակ լոբին պարունակում է բջջանյութի չափաբաժնի 80 տոկոսը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը