Պանրով Ֆրիտատա՝ 4 չափաբաժնի համար:
Բաղադրիչներ
- Լոլիկ – 2 հատ
- Մաղադանոս – 2 ճյուղ
- Կանաչ սոխի ցողուն – 1 հատ
- Պինդ պանիր – 100 գ
- Ձու – 4 հատ
- Սերուցք (յուղայնությունը՝ 20%) – 150 մլ
- Բուսական յուղ – 1 ճ/գ
- Աղ
- Աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկները խորանարդաձև կտրատել: Պանիրը քերել: Մաղադանոսը և սոխը մանր կտրատել: Խառնել լոլիկների հետ և թեթևակիորեն տապակել ձեթով:
- Ձվերը հարել սերուցքի հետ, ավելացնել պանիրը և համեմունքներ:
- Բանջարեղենը լցնել ձվի մեջ և 20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը